Գործընկեր երկիր

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է։ Կոմիտեի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույքի շուկայի կայացման խթանումը, անշարժ գույքի իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծումը, գեոդեզիան, քարտեզագրությունը և տեղեկատվության կառավարումը, հողային քաղաքականության և հողի կառավարման սկզբունքների մշակումն իր իրավասության սահմաններում, ինչպես նաև ազգային մակարդակում գեոդեզիայի և քարտեզագրության ծրագրերի մշակումն ու իրականացումը