GeoTAK

Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում

Ավելին

GeoTAK

Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում

Ավելին

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի զարգացման և Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհերի), արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդման հիմնական նպատակն իրականացվելու է  հետևյալ 6 քայլերի շնորհիվ՝

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐ

Տարածաշրջանային և տեղական հետազոտական և զարգացմանը միտված կարիքների նույնականացումը, որում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաները (GIT) կարող են կարևոր դերակատարություն ունենալ, կիրականացվի հարցումների միջոցով՝ կիրառելով արդյունաբերական ներկայացուցչական օրինակը և ներգրավված ոլորտները ղեկավարող շահագրգիռ կողմերը։

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ներգրավված երկու գործընկեր երկրներում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական և նորարարական ցանցի զարգացում՝ որպես հետազոտական կառույցների և նորարարության մշակույթի առաջընթաց զարգացումը խթանելու միջոց:

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Երկու գործընկեր երկրներում հետազոտական և նորարարական կարողությունների զարգացումն իրականացվում է սարքավորումների ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման, համապարփակ թեմաների և հետբուհական մակարդակի կրթական ծրագրերի մշակման միջոցոցով։

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿԱՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿԱՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Որակի ծրագրի նպատակն է համակարգված կերպով հավաքագրել, վերլուծել և կիրառել տվյալներ` նախագծի արդյունավետությանն առնչվող հարցերին պատասխանելու նպատակով: Գնահատումները կուղղորդեն նախագծի ղեկավարությանը և գործընկերներին՝ ինչպես բարելավել նախագծի իրականացումը:

ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՆԱԽԱԳԾԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Նախագծի կառավարումը հիմնված է գործընկերների հետ ճկուն հաղորդակցության և հարգանքի, բոլոր ներգրավված անձանց ակտիվ մասնակցության, հանձնարարությունների իրականացման տեխնիկական արդյունավետության, ծրագրված բոլոր գործողությունների համար նախատեսված ծախսերի արդյունավետության և տեխնիկական և վարչական հաշվետվությունների թափանցիկության վրա:

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄ

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄ

Նախագծի նպատակների, գործողությունների և արդյունքների խթանումը կարևոր դեր ունի դրա կայունության և հասարակության հետ հաղորդակցման գործում: Տարածման գործընթացն իրականացվում է համաժողովների, կայքերի և սոցիալական ցանցերի կիրառման, զեկույցների, բացման արարողությունների կամ գովազդային բուկլետների միջոցով:

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան (ՎՊՀ, Իսպանիա)
Բրյուսելի Վրիջ համալսարան (ԲՎՀ, Բելգիա)
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ, Հայաստան)
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, Հայաստան)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ, Հայաստան)
Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե (ՀՀԿԿ, Հայաստան)
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ, Հայաստան)
Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ, Ղրղզստան)
Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների Ղրղզստանի պետական գործակալության պետական քարտեզագրության և գեոդեզիայի ծառայություն (Պետքարտեզագրում (Goscartography), Ղրղզստան)
Մ․ Մ․ Ադիշևի անվան Օշի տեխնոլոգիական համալսարան – (ՕշՏու, Ղրղզստան)
Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան (KSMU, Ղրղզստան)
Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան (ՂՇՏՃՊՀ, Ղրղզստան)
Լյուբլյանայի համալսարան (ԼՀ, Սլովենիա)
Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (ԹՏԻ, Շվեդիա)
Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան (ՎՊՀ, Իսպանիա)

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան (ՎՊՀ, Իսպանիա)

 

Նախագծի համակարգող

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան (ՎՊՀ-ը) հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության և շարժունության նախագծերում: ՎՀՊ-ը հյուրընկալում է մոտ 30,000 ուսանող և աշխատանքի ընդունում ավելի քան 4,000 աշխատակից (պրոֆեսորադասախոսական, հետազոտական և վարչական կազմ)։ Համաձայն միջազգային վարկանիշների (օրինակ՝ Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշավորումը Շանհայում)՝ այն առաջին տեխնոլոգիական համալսարանն է Իսպանիայում՝ և առաջարկում է 39 բակալավրիական, ավելի քան 80 պաշտոնական մագիստրոսական և 30 դոկտորական ծրագիր

Բրյուսելի Վրիջ համալսարան (ԲՎՀ, Բելգիա)

Բրյուսելի Վրիջ համալսարան (ԲՎՀ, Բելգիա)

ԵՄ գործընկեր

Բրյուսելի Վրիջ համալսարանը (ԲՎՀ) հիմնադրվել է 1970 թ.-ին։ Այն իրականացնում է կրթական ծրագրեր 8 ֆակուլտետների գրեթե 15.000 ուսանողների համար` առաջարկելով 27 բակալավրական, 90 մագիստրոսական և խորացված մագիստրոսական, ինչպես նաև ավելի քան 35 ասպիրանտական ծրագրեր: Համալսարանն ունի 6350 աշխատակից (ներառյալ համալսարանական հիվանդանոցը)՝ հանդիսանալով Բրյուսելի տարածաշրջանի առաջին հոլանդախոս գործատուն։ Տեղակայված լինելով եվրոպական մայրաքաղաքի ինքնատիպ հատվածում՝ ԲՎՀ-ն իր առաքելությունն է համարում դառնալ միջազգային համալսարան։ Հետևաբար, համալսարանը տրամադրում է նաև անգլերեն ծրագրեր օտարերկրյա ուսանողների համար (որոնք կազմում են ուսանողների ընդհանուր քանակի 21% -ը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ, Հայաստան)

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ, Հայաստան)

Գործընկեր երկիր

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) միակ համալսարանն է Հայաստանում, որը մասնագիտացված է ճարտարապետության և շինարարության ոլորտներում: Ներկայումս ՃՇՀԱՀ-ը ունի շուրջ 3400 ուսանող, իսկ դասախոսների քանակը գերազանցում է 450-ը, որոնց ավելի քան 55% -ն ունի գիտական աստիճան:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, Հայաստան)

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ, Հայաստան)

Գործընկեր երկիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ուղղված է գյուղատնտեսության ոլորտում տարբեր աստիճանի (բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորի, հետազոտողի) բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և որակավորման բարձրացմանը: Բարձրագույն կրթության բարելավմանն ու զարգացմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև հետազոտական աշխատանքների որակի ապահովումը միշտ առաջնային են եղել Համալսարանի ղեկավարության և անձնակազմի համար: Համալսարանն ունի դասավանդման և հետազոտական մեծ ներուժ: ՀԱԱՀ-ում գործում է 5 ֆակուլտետ, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, հեռակա ուսուցման դեպարտամենտ, ուսումնական գործընթացի կառավարման վարչություն, քոլեջ, հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան և երեք մասնաճյուղ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ, Հայաստան)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ, Հայաստան)

Գործընկեր երկիր

Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիմնական գործադիր մարմինն է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը կրթության և հետազոտության ոլորտում: Այն պատասխանատու է ինստիտուցիոնալ, օրենսդրական և քաղաքական մակարդակներում բարձրագույն կրթական համակարգի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե (ՀՀԿԿ, Հայաստան)

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտե (ՀՀԿԿ, Հայաստան)

Գործընկեր երկիր

Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է։ Կոմիտեի հիմնական ուղղություններն են՝ անշարժ գույքի շուկայի կայացման խթանումը, անշարժ գույքի իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ստեղծումը, գեոդեզիան, քարտեզագրությունը և տեղեկատվության կառավարումը, հողային քաղաքականության և հողի կառավարման սկզբունքների մշակումն իր իրավասության սահմաններում, ինչպես նաև ազգային մակարդակում գեոդեզիայի և քարտեզագրության ծրագրերի մշակումն ու իրականացումը

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ, Հայաստան)

Երևանի պետական համալսարան (ԵՊՀ, Հայաստան)

Գործընկեր երկիր

Երևանի պետական համալսարանը Հայաստանի առաջին համալսարանն է, որը հիմնադրվել է 1919 թվականին և դասվում է Հարավային Կովկասի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքին: ԵՊՀ-ը միտված է բարձրորակ կրթության ապահովմանն ու հետազոտական գործունեության դյուրացմանը՝ նորարարական նախաձեռնությունների և քաղաքականության միջոցով։ Միջազգայնացումը ԵՊՀ-ի համար առաջնային է, ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են համատեղ գիտական գործունեությունը, կրթական փոխանակման ծրագրերն ու գիտական համագործակցությունը

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ, Ղրղզստան)

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ, Ղրղզստան)

Գործընկեր երկիր

Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կառավարության լիազոր մարմին է, որը պատասխանատու է կրթության և գիտության ազգային քաղաքականության և կառավարման, ինչպես նաև կրթության հասաանելության և որակի պետական վերահսկողության համար՝ ապահովելով Ղրղզստանի քաղաքացիների կրթության սահմանադրական իրավունքը։

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների Ղրղզստանի պետական գործակալության պետական քարտեզագրության և գեոդեզիայի ծառայություն (Պետքարտեզագրում (Goscartography), Ղրղզստան)

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների Ղրղզստանի պետական գործակալության պետական քարտեզագրության և գեոդեզիայի ծառայություն (Պետքարտեզագրում (Goscartography), Ղրղզստան)

Գործընկեր երկիր

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների Ղրղզստանի պետական գործակալության պետական քարտեզագրության և գեոդեզիայի ծառայությունը մշակում և խթանում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միասնական քաղաքականություն, ապահովում տեղագրական, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացում և ամբողջական ուղղորդում:

Մ․ Մ․ Ադիշևի անվան Օշի տեխնոլոգիական համալսարան – (ՕշՏու, Ղրղզստան)

Մ․ Մ․ Ադիշևի անվան Օշի տեխնոլոգիական համալսարան – (ՕշՏու, Ղրղզստան)

Գործընկեր երկիր

Օշի տեխնոլոգիական համալսարանը տեխնիկական բնագավառի բարձրագույն ուսումնական հաստատությունն է՝ միտված բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտուրայի բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը, որոնք ուսուցանվում են ազգային կրթության նախարարության կրթական չափորոշիչներին համապատասխան՝ հավատարմագրված որակի վերահսկման ազգային և միջազգային կենտրոնների, Կրթական ծրագրերի և հաստատության հավատարմագրման գործակալության (ազգային), ինչպես նաև Հավատարմագրման և վարկանիշավորման միջազգային գործակալության (Ղրղզստան) կողմից։ Ներկայումս այն ունի ավելի քան 9000 ուսանող։ Օշի տեխնոլոգիական համալսարանում կրթությունն իրականացվում է 2 քոլեջում, 7 ֆակուլտետում և 3 ինստիտուտում։

Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան (KSMU, Ղրղզստան)

Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարան (KSMU, Ղրղզստան)

Գործընկեր երկիր

Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարանը (KSMU) Ղրղզստանում առաջին և միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որը պատրաստում է լեռնահանքային և երկրաբանական ինժեներներ: Համալսարանի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեն ինչպես հանրապետության, այնպես էլ արտերկրում լեռնահանքային, նավթագազային և մետալուրգիական արդյունաբերությունների ոլորտում։

Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան (ՂՇՏՃՊՀ, Ղրղզստան)

Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարան (ՂՇՏՃՊՀ, Ղրղզստան)

Գործընկեր երկիր

Ղրղզստանի Ն. Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (ՂՇՏՃՊՀ) հիմնադրվել է 1992թ․ մայիսի 4-ին Ղրղզստանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի հիմքի վրա (նախկինում՝ Ֆրունզեի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության և շինարարության ֆակուլտետներ)

Լյուբլյանայի համալսարան (ԼՀ, Սլովենիա)

Լյուբլյանայի համալսարան (ԼՀ, Սլովենիա)

ԵՄ գործընկեր

Լյուբլյանայի համալսարանը Սլովենիայի ամենամեծ բարձրագույն կրթական և գիտական հետազոտական հաստատությունն է: Այն ունի բակալավրական և հետբուհական ծրագրերի ավելի քան 40,000 ուսանող և մոտ 5,600 աշխատակից։ Համալսարանն ընդգրկված է աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում՝ համաձայն Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշավորման (Շանհայ), Աշխարհի համալսարանների վարկանշավորման QS համակարգի և «Վեբոմետրիքս» վարկանշավորման։ Այն նաև իրականացնում է զարգացման մանկավարժական և հետազոտական գործունեություն ԵՄ ծրագրերի (CIP, ERASMUS +, TEMPUS, SAfer Internet Plus, COST, EUREKA, LIFE + և այլն) շրջանակներում։ Համալսարանն անդամակցում է այնպիսի միջազգային ցանցերին, ինչպիսիք են «UNICA»-ն (Եվրոպական մայրաքաղաքների համալսարանների ցանցը), Ուտրեխտի ցանցը, «IRUN»-ը (Հետազոտական համալսարանների միջազգային ցանցը), Եվրոպայի համալսարանների միությունը, ինչպես նաև իրականցնում ուսանողների և անձնակազմի փոխանակման շարունակական ծրագրեր աշխարհի ավելի քան 500 համալսարանների հետ։

Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (ԹՏԻ, Շվեդիա)

Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (ԹՏԻ, Շվեդիա)

ԵՄ գործընկեր

Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (ԹՏԻ) Շվեդիայի ամենամեծ և ամենահին տեխնիկական համալսարանն է, որը համարվում է վարկանշավորման QS համակարգի 98-րդ լավագույն համալսարանն աշխարհում։ Ունենալով ավելի քան 4800 աշխատակից՝ համալսարանը բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորատուրայի 16000 ուսանողներին տրամադրում է բարձրագույն կրթություն գրեթե բոլոր ճարտարագիտական ոլորտներում։ ԹՏՀ հետազոտական համալսարան է, որն իր ընդհանուր բյուջեի 70%-ից ավելին հատկացնում է հետազոտական գործունեությանն ու ուսանողների հետազոտական վերապատրաստմանը: ԹՏՀ-ում հետազոտությունները հաճախ իրականացվում են արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ՝ ուշադրությունը սևեռելով նորարարության և ձեռներեցության վրա։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանոթացեք մեր վերջին նորություններին

ԿԱՊ

Նախագծի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար