ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

2023թ․ դեկտեմբերի 26-ին ՃՇՀԱՀ-ում կազմակերպվել էր տեղեկատվական օր՝ ուղղված կարողությունների զարգացմանն ուղղված միջազգային ծրագրերի լուսաբանմանը և կատարված աշխատանքի և առաջընթացի ներկայացմանը։ Տեղեկատվական օրվան մասնակցում էին Էրազմուսի ազգային գրասենյակի, Գորիսի պետական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները։ Տեղեկատվական օրվա ընթացքում ներկայացվեցին Erasmus+ GeoTAK` «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում», Erasmus+ SAH` «Կարողությունների զարգացում ճարտարապետական ժառանգության կայունությունը ապահովելու նպատակով», «Իրական և վիրտուալ միջավայրերի թվային միացում» DeVision ծրագրերը։ Միջոցառման ժամանակ Էրազմուսի ազգային գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան հանդես եկավ խոսքով՝ կարևորելով ծրագրերի ուղղվածությունը, կոնսորցիումի անդամների արդյունավետ համագործակցությունը և ծրագրերի առաջընթացը։