ՍՏՈԿՀՈԼՄԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ (KTH) ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

2023թ․ հունիսի 19-25-ը Շվեդիաում՝ Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) տեղի ունեցավ աշխատաժողով, որին ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին GeoTAK նախագծի թիմի անդամներ՝ նախագծի ՃՇՀԱՀ համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը, Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դասախոս Ստեփան Խաչատրյանը:

Աշխատաժողովի ընթացքում կազմակերպվել էին վերապատրաստման դասընթաց և աշխատաժողովներ։ Աշխատանքային խումբը մասնակցեց «Նորարարությունն ու ձեռներեցությունը երկրատեղեկատվական համակարգերի միջոցով» թեմայով աշխատաժողովին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կրթություն, հետազոտություն և նորարարություն եռանկյունին։ Աշխատաժողովի ընթացքում համալսարանները մշակեցին և ներկայացրին ձեռնարակատիրության վերաբերյալ նախագծեր, որոնց շարքում ՃՇՀԱՀ թիմի ներկայացրած՝ ԳԻՏ նախագիծը համարվեց լավագույնը ներկայացված բոլոր նախագծերի շարքում։

Աշխատանքային խմբի ներկայացուցիչները մասնակցեցին նաև ԲՈւՀ-տնտեսություն համագործակցությունը Հայաստանում և Ղրղզստանում  պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացվեցին համատեղ ասպիրանտական ծրագրի բարելավման առաջարկներ։