Ծրագրի արտաքին գնահատողի հետ հանդիպում

2024թ․ հունվարի 8-ին ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ Erasmus+ GeoTAK` «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» ծրագրի արտաքին գնահատողի հետ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի համակարգող՝ Վալենսիայի պոլիտեխնիկ համալսարանից, ծրագրի որակի ապահովման թիմի ղեկավարը՝ Բելգիայի Վիրջի համալսարանից և ՃՇՀԱՀ թիմի անդամները։ Հանդիպման ընթացքում արտաքին գնահատողի հետ քննարկվեցին ծրագրի սահմանված նպատակների ուղղությամբ իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդյունքները և առաջացած բոլոր դժվարություններն ու ռիսկերը։ Քննարկվեցին նաև ծրագրի արդյունքում ձևավորված հետագա համագործակցության հնարավորությունները և ուղղությունները։