ԵՄ գործընկեր
Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտը (ԹՏԻ) Շվեդիայի ամենամեծ և ամենահին տեխնիկական համալսարանն է, որը համարվում է վարկանշավորման QS համակարգի 98-րդ լավագույն համալսարանն աշխարհում։ Ունենալով ավելի քան 4800 աշխատակից՝ համալսարանը բակալավրի, մագիստրատուրայի և դոկտորատուրայի 16000 ուսանողներին տրամադրում է բարձրագույն կրթություն գրեթե բոլոր ճարտարագիտական ոլորտներում։ ԹՏՀ հետազոտական համալսարան է, որն իր ընդհանուր բյուջեի 70%-ից ավելին հատկացնում է հետազոտական գործունեությանն ու ուսանողների հետազոտական վերապատրաստմանը: ԹՏՀ-ում հետազոտությունները հաճախ իրականացվում են արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ՝ ուշադրությունը սևեռելով նորարարության և ձեռներեցության վրա։