Գործընկեր երկիր
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիմնական գործադիր մարմինն է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը կրթության և հետազոտության ոլորտում: Այն պատասխանատու է ինստիտուցիոնալ, օրենսդրական և քաղաքական մակարդակներում բարձրագույն կրթական համակարգի բարելավմանն ուղղված որոշումների կայացման համար