ԵՄ գործընկեր

Լյուբլյանայի համալսարանը Սլովենիայի ամենամեծ բարձրագույն կրթական և գիտական հետազոտական հաստատությունն է: Այն ունի բակալավրական և հետբուհական ծրագրերի ավելի քան 40,000 ուսանող և մոտ 5,600 աշխատակից։ Համալսարանն ընդգրկված է աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում՝ համաձայն Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշավորման (Շանհայ), Աշխարհի համալսարանների վարկանշավորման QS համակարգի և «Վեբոմետրիքս» վարկանշավորման։ Այն նաև իրականացնում է զարգացման մանկավարժական և հետազոտական գործունեություն ԵՄ ծրագրերի (CIP, ERASMUS +, TEMPUS, SAfer Internet Plus, COST, EUREKA, LIFE + և այլն) շրջանակներում։ Համալսարանն անդամակցում է այնպիսի միջազգային ցանցերին, ինչպիսիք են «UNICA»-ն (Եվրոպական մայրաքաղաքների համալսարանների ցանցը), Ուտրեխտի ցանցը, «IRUN»-ը (Հետազոտական համալսարանների միջազգային ցանցը), Եվրոպայի համալսարանների միությունը, ինչպես նաև իրականցնում ուսանողների և անձնակազմի փոխանակման շարունակական ծրագրեր աշխարհի ավելի քան 500 համալսարանների հետ։