Գործընկեր երկիր
Երևանի պետական համալսարանը Հայաստանի առաջին համալսարանն է, որը հիմնադրվել է 1919 թվականին և դասվում է Հարավային Կովկասի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքին: ԵՊՀ-ը միտված է բարձրորակ կրթության ապահովմանն ու հետազոտական գործունեության դյուրացմանը՝ նորարարական նախաձեռնությունների և քաղաքականության միջոցով։ Միջազգայնացումը ԵՊՀ-ի համար առաջնային է, ներառյալ, բայց չսահմանափակվելով այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են համատեղ գիտական գործունեությունը, կրթական փոխանակման ծրագրերն ու գիտական համագործակցությունը