ՆՊԱՏԱԿՆԵՐ

Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում

[617695-EPP-1-2020-1-ES-EPPKA2-CBHE-JP]

Նախագծի հիմնական նպատակներն են՝ աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի մշակումը և Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհերի), արդյունաբերության և վարչարարական համակարգերի միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդումը։

Նախագծի կոնկրետ նպատակները հետևյալն են.

Նպատակ #1

Հայտնաբերել աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Ղրղզստանի և Հայաստանի հետազոտական և զարգացման կարիքները:

Նպատակ #2

Յուրաքանչյուր գործընկեր երկրի համար աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծել Հետազոտական հանգույց՝ միասնական նորարարական նախագծերը և հետազոտական համատեղ ուղղությունները խթանելու և համաձայնեցնելու համար:

Նպատակ #3

Բարելավել և (կամ) թարմացնել աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների հետազոտական լաբորատորիաները:

Նպատակ #4

Իրականացնել գործընկեր երկրների դասընթացավարների վերապատրաստում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների համապատասխան թեմաների շուրջ, որոնք հատուկ հետաքրքրություն ունեն նորարարության տարածաշրջանային զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության համար:

Նպատակ #5

Գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների դասավանդողներին և ղեկավարներին տրամադրել Բոլոնիայի գործընթացի չափանիշներին համապատասխան բարձրագույն կրթության բազմաշերտ թեմաների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ:

Նպատակ #6

Ստեղծել միջառարկայական հետբուհական ծրագրեր (դասընթացներ և համատեղ ասպիրանտական ծրագրեր), որոնք բարձրացնում են աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ներուժը տարբեր շրջաններում և տարբեր աստիճաններով և կենտրոնացնել հետազոտության արդյունքները ժամանակակից խնդիրների վրա՝ տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով:

Նպատակ #7

Խթանել և ամրապնդել համալսարանի և արդյունաբերության համագործակցությունն այն թեմաների շուրջ, որոնք համարվում են կարևոր գործընկեր երկրների կայուն զարգացման համար:

Նպատակ #8

Փորձի և հեռանկարների փոխանակում նման և ոչ վաղեմի պատմական անցյալ ունեցող երկու գործընկեր երկրների միջև, որոնք բախվում են որոշ ընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերների և կարիք ունեն հետազոտությունների և զարգացման նոր ռազմավարություններ խթանելու: