Գործընկեր երկիր
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) ուղղված է գյուղատնտեսության ոլորտում տարբեր աստիճանի (բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտի, դոկտորի, հետազոտողի) բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը և որակավորման բարձրացմանը: Բարձրագույն կրթության բարելավմանն ու զարգացմանն առնչվող խնդիրները, ինչպես նաև հետազոտական աշխատանքների որակի ապահովումը միշտ առաջնային են եղել Համալսարանի ղեկավարության և անձնակազմի համար: Համալսարանն ունի դասավանդման և հետազոտական մեծ ներուժ: ՀԱԱՀ-ում գործում է 5 ֆակուլտետ, ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, հեռակա ուսուցման դեպարտամենտ, ուսումնական գործընթացի կառավարման վարչություն, քոլեջ, հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարան և երեք մասնաճյուղ