ՃՇՀԱՀ-Ի ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԱՄԲԻՈՆԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԸ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՎՐԻՋ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ttdc

2022թ․-ի դեկտեմբերի 5-ից 8-ը Բրյուսելի Վրիջ համալսարանում տեղի ունեցավ «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերը բնական աղետների ժամանակ» խորագրով վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ Նաիրա Գյուրջյանը, Նարինե Հարությունյանը և Դավիթ Հախվերդյանը:

Դասընթացների ընթացքում արտասահմանյան առաջատար փորձագետները վերապատրաստման մասնակիցներին են ներկայացրել տարերային աղետների (երկրաշարժի, սողանքի, հրաբուխի) ժամանակ տարածական տվյալների կառավարման առանձնահատկությունները, դրանց տեղակապումը քարտեզների հետ, այդ գործընթացում կիրառվող ծրագրային ապահովումները:

Այցի շրջանակներում մասնակիցներին մանրամասն ներկայացվել է EM-DAT բնական աղետների տվյալների միջազգային բազայի ծրագրային ապահովումը:

Վերապատրաստման մասնակիցներն ակտիվորեն քննարկել և նյութեր են նախապատրաստել համատեղ հետբուհական (ասպիրանտական) կրթական ծրագրի իրականացման ուղղությամբ (PHD), ինչպես նաև քննարկվել են այլ ծրագրային առաջարկներ:

Մասնակիցներն այցելել են նաև Բրյուսելում բնական աղետների էպիդեմոլոգիայի հետազոտման կենտրոն և Եվրամիության խորհրդարան, տեղում ծանոթացել ոլորտի նորարություններին: