ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հինգ գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել է «Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը:  GeoTAK- ՀԱԱՀ թիմի անդամ Արմինե Համբարձումյանը մասնակցել է ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների և մասնագետների համար կազմակերպված «Տիեզերական դիտարկում և շրջակա միջավայրի մոնիտորինգ» թեմայով եռօրյա դասընթացի առաջին մասին, որի ընթացքում ներկայացրել է GeoTAK ծրագրի նպատակները:

Դասընթացը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ դասընթացի երրորդ օրը գործնական դաշտային աշխատանքներ են իրականացվել Սևանի ավազանում:

«EarthTrack» հավելվածի գործածումը դաշտային պայմաններում

Երիտասարդ գիտնականների քննարկումը, արբանյակային նկարները իրենց հետազոտություններում կիրառելու վերաբերյալ

 «Sentinel Hub» և «Copernicus Open Access Hub» ցուցադրում, «SNAP» հավելվածի ներկայացում, Հայաստանի Ամերիկյան Համալսարան

Leave a Reply

Your email address will not be published.