ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ» ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը հինգ գործընկերներ կազմակերպությունների հետ համատեղ 2020թ. հուլիսի 1-ից մեկնարկել է «Սեւծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ Կոպերնիկուս համակարգի միջոցով» (ՊՈՆՏՈՍ) ծրագիրը: GeoTAK- ՀԱԱՀ թիմի անդամ Արմինե Համբարձումյանը մասնակցել է ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների և մասնագետների համար կազմակերպված «Տիեզերական դիտարկում և շրջակա միջավայրի մոնիտորինգ» թեմայով եռօրյա դասընթացի առաջին մասին, որի ընթացքում ներկայացրել է GeoTAK ծրագրի նպատակները:
Դասընթացը տեղի է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ դասընթացի երրորդ օրը գործնական դաշտային աշխատանքներ են իրականացվել Սևանի ավազանում:
«EarthTrack» հավելվածի գործածումը դաշտային պայմաններում
Երիտասարդ գիտնականների քննարկումը, արբանյակային նկարները իրենց հետազոտություններում կիրառելու վերաբերյալ
«Sentinel Hub» և «Copernicus Open Access Hub» ցուցադրում, «SNAP» հավելվածի ներկայացում, Հայաստանի Ամերիկյան Համալսարան