Միջազգային աշխատաժողով, որտեղ երկու երկրների՝ Հայաստանի և Ղրղզստանի հետազոտողները և շահագրգիռ կողմերը կկիսվեն հետազոտության, նորարարության և զարգացման իրենց փորձով և հնարավորություններով՝ ընդլայնելով իրենց հայացքները, ստեղծելով համագործակցության ցանցեր և ձեռք բերելով համեմատական եզրակացություններ, որոնք կծառայեն նաև կայունության և շահագործման նպատակներին: Այս իրադարձության շնորհիվ երկու երկրները, որոնք տնտեսական զարգացման տեսանկյունից զուգահեռաբար են զարգանում և ունեն աշխարհատեղեկատվական տեխնոլոիգիաների (GIT) ոլորտում նմանատիպ ներուժ և շրջակա միջավայրի և սոցիալական խնդիրների պակաս, սիներգիկ ազդեցություն կունենան, որը կնպաստի արդյունքների կայունությանն ու շահագործմանը:
Ժամանակակից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) կիրառմամբ հետբուհական մակարդակում կրթական ծրագրերի նպաստավոր բարեփոխումների իրականացման նպատակով ներդրված դասընթացը կիրականացվի դասախոսական կազմի համար, որը պատասխանատու կլինի դասընթացների բովանդակության և ուսումնական նյութերի մշակման համար: Հետևաբար, գործընկեր երկրի համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումը կիրականացվի եվրոպական գործընկերների կողմից՝ ինտենսիվ դասընթացների միջոցով:
ԵՄ գործընկերների կողմից կկազմակերպվի երկու բազմաշերտ (transversal) վերապատրաստում (աշխատաժողով): Մի կողմից Լյուբլյանայի համալսարանում տեղի կունենա բարձրագույն կրթության որակի ապահովման քառօրյա աշխատաժողով, որին իրենց մասնակցությունը կունենան ԵՄ գործընկեր համալսարանների փորձագետներ և հրավիրյալ փորձագետներ՝ որակի ապահովման լավագույն փորձի փոխանակման և ԵՄ չափորոշիչների, գիտական կոչման լրացման, կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի (ECTS) և այլնի ներդրման նպատակով։
Տվյալ հանձնարարականի իրականացման նպատակով յուրաքանչյուր գործընկեր համալսարան կստեղծի աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում միջգիտակարգային կրթական ծրագիր մագիստրատուրայի և/կամ ասպիրանտուրայի մակարդակով՝ համաձայն իրենց կարիքների և կմշակի դասընթացի բովանդակությունն ու ուսումնական նյութերը: Կրթական ծրագրերի բարեփոխման կամ յուրաքանչյուր գործընկեր երկրի համալսարանի համար միջգիտակարգային դոկտորական աստիճանի պատրաստման նպատակով ուշադրությունը կսևեռվի ծրագրի առաջին փաթեթում (WP1) ներգրավված համապատասխան հետազոտական թեմաներում նոր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների և ժամանակակից սարքավորումների կիրառման, թեմաների և նպատակների սահմանման գործում վարչարարության և արդյունաբերության արտաքին շահագրգիռ կողմերի ներգրավման վրա։
Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIS), կիրառական ֆոտոգրամետրիայի, հեռահաշվառման, գեոդեզիայի և 3D արտացոլման և այլնի ոլորտում նոր դասընթացի բովանդակության մշակում։ Յուրաքանչյուր դասընթաց կներառի հետևյալ տեղեկատվությունը՝ դասընթացի անվանումը, կիսամյակը, կրեդիտները (ECTS), ուսումնառության նպատակները, հմտությունները, նախադրյալները, տեսական դասերը, գործնական վարժությունները և նախագծերը, գրականության ցանկն ու այլ աղբյուրները, դասախոսական կազմն ու այլ տեղեկություն, որոնք պահանջվում են համաձայն յուրաքանչյուր համալսարանի կանոնակարգի:
Որակի ապահովման ծրագիրը կստեղծվի նախագծի սկզբնական փուլում Բրյուսելի Վրիջ համալսարանի (ԲՎՀ) կողմից, որը նման հանձնարարականների սահմանման և իրականացման գործում մեծ փորձ ունի։ Նախագծի ընթացքում բոլոր գործընկերները կմասնակցեն ԲՎՀ-ի կողմից կազմակերպված որակի վերահսկման գործողություններին և հարցումներին։
Համակարգողը տարեկան մեկ անգամ կայցելի գործընկեր երկրներ: Այցերի ընթացքում կիրականացվեն հետևյալ գործողությունները.
● գործընկեր երկրից նախագծի գործունեության զարգացման և հնարավոր խնդիրների վերաբերյալ հետադարձ կապի և զեկույցների ապահովում,
● նախագծի իրականացման և տարածման վերաբերյալ կարծիքների հավաքագրման նպատակով ուսանողների և սոցիալական շահագրգիռ կողմերի հետ հանդիպում,
● գործընկերների փոխհարաբերությունների վերլուծություն և հաղորդակցման բացերի վերհանում,
● նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քննարկում և հնարավոր լուծումների ապահովում:
Նախագծի համակարգողն ապահովում է նախագծի բոլոր գործողությունների արդյունավետ կազմակերպումը, ֆինանսական միջոցների ըստ անհրաժեշտության փոխանցումը՝ բոլոր ծրագրված արդյունքներն ավարտին հացնելու նպատակով, գործընկերների՝ նախագծի իրականացման ընթացքում ծագած բոլոր պահանջների և կասկածների հետ կապված խնդիրների լուծումը։
Նախագծի կառավարման հանձնաժողովն անցկացնում է ընդհանուր թվով հինգ հանդիպում՝ մեկ հանդիպում առաջին տարվա ընթացքում, երկու հանդիպում երկրորդ տարվա և երկու հանդիպում երրորդ տարվա ընթացքում։ Ծախսարդյունավետության նպատակով հանդիպումները ծրագրվում են նախագծի այլ գործողությունների հետ միասին (ինտենսիվ դասընթացներ և աշխատաժողովներ, որակի վերահսկողություն):
Գործընկերների միջև կկազմակերպվեն անհատական տեսակոնֆերանսային հանդիպումներ՝ ի լրումն տարեկան հանդիպումների՝ քննարկելու նախագծի հատուկ ասպեկտները կամ կառավարման խնդիրները, որոնք կարող են հապճեպ լուծման կարիք ունենալ
Կստեղծվի նախագծի երեք կայք․ հիմնական կայքը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կողմից, երկրորդը՝ Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի (ՂՇՏՃՊՀ), և երրորդը՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) կողմից՝ փաստաթղթերի կառավարման համար։ Դրանք կապված կլինեն համապատասխան սոցիալական ցանցերին (Ֆեյսբուք, Թվիթեր․․․):
Գործողություններ․
● Գործընկեր երկրներում նախագծի թվային և տպագիր գովազդային տեղեկատվական գրքույկների և բրոշյուրների տպագրություն առաջին տարվա ընթացքում։
● Գործընկեր երկրների կողմից NRN-GIT–ի առաջխաղացում՝ միջոցառումների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով:
● Առաջին տարվա վերջին ներգրավված բոլոր գործընկերների կողմից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) լաբորատորիաների առաջխաղացում բացման արարողությունների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով։
● Աշխատաժողովների գովազդում էլ․ փոստի, թվային հարթակի և կարճ նկարագրական թվային բորշյուրների միջոցով՝ թիրախավորելու շահագրգիռ կողմերին։
● Էլեկտրոնային տեխնիկական տեղեկատվական գրքույկների հրապարակում համացանցի միջոցով և տեղեկատվության տարածում:
Տեղեկատվական վերջին կոնֆերանսը կիրականացվի ՃՇՀԱՀ-ի կողմից Երևանում և հասանելի կլինի հասարակության, մասնավորապես՝
● Համալսարանի աշխատակիցների ու ուսանողների համար,
● Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաներԻ (GIT) և հարակից արդյունաբերության ոլորտի մասնագետների համար,
● Ազգային գործակալությունների և վարչակազմերի համար
● ԶԼՄ – ների համար:
Նախագծի արդյունքները կներկայացվեն՝ ընդլայնելով կայունության հիմնախնդիրները և հասարակության համար հնարավոր օգուտները, խթանելով կապերն ու ապագա համագործակցությունները տեղական և միջազգային շահագրգիռ կողմերի միջև: Կձեռնարկվեն Էրազմուս + այլ նախագծերի հետ համագործակցություններ: Կիրականացվի 2.4 կետում նշված աշխատաժողովը՝ ավելի շատ մարդկանց և շահագրգիռ կողմերի ներգրավելու և ճանապարհորդական բյուջեի ծախսարդյունավետության նպատակով
Հանձնարարությունների այս խումբը միտված է նախագծի ձեռքբերումների և փիլիսոփայության երկարաժամկետ պահպանման խթանմանը՝ խորհրդատվական խորհրդի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ուսանողների և հասարակության ներգրավմամբ՝ խթանելու նախագծի կայունության ապահովմանն ուղղված գաղափարներն ու գործողությունները։ NRN-GIT ստեղծումից հետո համալսարանների, արդյունաբերության և վարչարարության կողմից ստորագրված համագործակցության պայմանագիրը սահմանում է հետազոտական համագործակցության հետագա գործողություններն ու կանոնները և կարևոր կապ ստեղծում նախագծի իրականացման և կայունության նպատակով: Նախագծերի ընթացքում կծրագրվեն հանդիպումներ և աշխատաժողովներ շահագրգիռ կողմերի ներգրավման և կայունության խթանման համար: