ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ERASMUS+ GeoTAK նախագծի գործողությունների շրջանակում ՃՇՀԱՀ ներկայացուցիչները, ի դեմս ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․Սուքիասյանի, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ․Հովհաննիսյանը, Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ Ս. Կրոյանը, Լ. Եղիյանը և Ա. Միրզոյանը, այցելել էին Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարան, մասնակցելու «Գեոդեզիայի, քարտեզագրական և տեղագրական ճարտարագիտության» դպրոցում կազմակերպված «Մշակութային ժառանգության տվյալների հավաքագրում և փաստաթղթավորում՝ գեոինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ» թեմայով վերապատրաստման դասընթացներին։ Դասընթացներն իրականացվեցին 2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը ընկած ժամանակահատվածում։ Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ծանոթացան մշակութային օբյեկտների եռաչափ (3D) սկանավորման/մոդելավորման, օդատիեզերական պատկերների մշակման առանձնահատկություններին և այլ թեմաներին վերաբերող հարցերին։ Այցելության ընթացքում տեղի ունեցավ նաև GeoTAK նախագծի կառավարման հանձնաժողովի հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին նախագծի գործողություններին, ժամանակացույցին և ֆինանսական իրավիճակին վերաբերող հարցեր։
Այցելության ընթացքում ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռ․Սուքիասյանը և Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վ․Հովհաննիսյանը մի շարք այլ հանդիպումներ ունեցան Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես, նրանք հանդիպեցին ՎՊՀ պրոռեկտորի հետ, Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի և դեկանի տեղակալների, Քաղաքացիական շինարարության ֆակուլտետի դեկանի և դեկանի տեղակալների, ՎՊՀ «ԻԴԵԱ» նորարարական կենտրոնի ներկայացուցիչի հետ և այլն։ Հանդիպումների նպատակը ոչ միայն փորձի փոխանակումն էր, այլև հետագա համագործակցության ընդլայնումն ու խորացումը տարբեր ուղղություններով։