2023թ․ մայիսի 30-31-ը Ղրղզստանի պետական տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ XVII միջազգային գիտաժողովը «Փոփոխվող աշխարհը հասկանալու աշխարհատարածական մոտեցումները» թեմայով՝ GISCA 23 կոնֆերանսը, որին ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին GeoTAK նախագծի թիմի անդամներ՝ ՃՇՀԱՀ համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը, Որակի ապահովման աշխատանքների համակարգող Անի Հակոբյանը, ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոս Նարինե Հարությունյանը և Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դասախոս Ստեփան Խաչատրյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ավելի քան 100 ներկայացուցիչներ Ավստրիայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Հայաստանից, Բելգիայից, Իսպանիայից, Հնդկաստանից, Կորեայից, Ռուսաստանից, Սլովենիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից ։
Ամենամյա գիտաժողովն անցկացվում է 2005թվականից սկսած։ Գիտաժողովի հիմնական նպատակն է ամրապնդել Կենտրոնական Ասիայի GIS մասնագետների ցանցը և աջակցել տարածաշրջանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Գիտաժողովի նյութերը հրապարակվում են Scopus և RSCI տվյալների բազաներում ընդգրկված գիտական ամսագրերում: