Year1_v1

1.1 Հարցում հետազոտության և զարգացման կարիքների հայտնաբերման նպատակով

Տեղական և տարածաշրջանային մակարդակներում հետազոտության և զարգացման կարիքների և հնարավորությունների հայտնաբերման նպատակով կիրականացվի վերլուծություն՝ (1) ոլորտին առնչվող նախորդ վերլուծության, փաստաթղթերի ու զեկույցների հավաքագրում, (2) հարցաշարերի մշակում և դրանց բաշխում երկու երկրներում համապատասխան շահագրգիռ կողմերի միջև, (3) տեղեկատվության և հետազոտության վերլուծություն՝ ուշադրությունը սևեռելով զարգացման կարիքների, առաջնահերթությունների և հնարավորությունների վրա, (4) արդյունքների ներգրավում գրավոր զեկույցում:

● Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Հայաստան) (.doc)

● Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Ղրղզստան) (.doc)

● Հարցաշարեր ուսանողների համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)

● Հարցաշարեր շահագրգիռ կողմերի համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)

  • Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Հայաստան) (.doc)
  • Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Ղրղզստան) (.doc)
  • Հարցաշարեր ուսանողների համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
  • Հարցաշարեր շահագրգիռ կողմերի համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
1.2 Հետազոտություն և նորարարություն թեմաներով աշխատաժողովներ

Կկազմակերպվի տեղեկատվության տարածման երկու միջոցառում` մեկական յուրաքանչյուր գործընկեր երկրի համար՝ աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում տեղական և ազգային հետազոտությունների և զարգացման կարիքների վերլուծության և հարցման արդյունքների տարածման նպատակով: Միջոցառմանը կհրավիրվեն ուսուցիչներ, ղեկավարներ, ասպիրանտներ և տեղական շահագրգիռ անձինք:

2.1 Ազգային հետազոտական հանգույցների (NRN) ստեղծում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (NRN-GIT) ոլորտում

Կստեղծվեն երկու Ազգային հետազոտական հանգույցներ (NRN) յուրաքանչյուր երկրում: Ազգային հետազոտական հանգույցները (NRN) ֆիզիկական հստակ տեղակայում չունեցող հետազոտական կենտրոններ են՝ միտված խթանելու

գործընկեր համալսարանների միջև համագործակցությունն աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) հետազոտության և զարգացման ոլորտում: Հիմնադրումից հետո կիրականացվի կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատակցի ընտրություն՝ խթանելու գաղափարների, գործողությունների, հետբուհական մակարդակի համատեղ թեզերի և այլնի փոխանակումը՝ ապահովելով Ազգային հետազոտական հանգույցների (NRN) կայունությունը:

2.2Ազգային հետազոտական հանգույցների (NRN), աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) զարգացմանը միտված Խորհրդատվական խորհուրդների ստեղծում

Յուրաքանչյուր գործընկեր երկիր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) նորարարական ծրագրերի ոլորտներում նեգրավված ռազմավարական շահագրգիռ կողմերից կընտրի 10-ից 14 համապատասխան թեկնածու: Խորհրդում կներգրավվեն ներկայացուցիչներ կառավարման մարմիններից, գործակալություններից, GIT ոլորտից և բարձրագույն կրթության գործընկեր հաստատություններից ստանձված կառավարման հանձնարարություններով։ Խորհուրդը կանցկացնի տարեկան հանդիպումներ և գործընկեր երկրում կիրականացնի NRN-GIT ոլորտի խորհրդատվություն նախագծի ընթացքում և դրա ավարտից հետ:

3.1Կարիքների բացահայտմանը և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված վերլուծություն

Նոր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) հետազոտությունը պահանջում է ժամանակակից գործնական կիրառման և նախածերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, ինչպիսիք են մշակման և քարտեզագրման սարքակազմը (համակարգիչներ, սերվերներ և այլն) և պատկերների և այլ աշխարհատարածական տվյալների վերլուծության նպատակով ծրագրակազմ, այդ թվում՝ մասնագիտացված ֆոտոգրամետրական, ԱՏՀ (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) և 3D արտացոլման ծրագրակազմ։

3.2 GIT-ի շրջանակներում հետազոտական և նորարարական լաբորատորիաների ստեղծում

GIT-ի շրջանակներում հետազոտական և նորարարական լաբորատորիաների ստեղծում. (1) GIT լաբորատորիաների նախապես պատրաստում, (2) սարքավորումների տեղադրում և փորձարկում, (3) ԵՄ անձնակազմի և ուսանողների կողմից ծրագրակազմի կարճ վերապատրաստում, (4) բացման արարողությունների ծրագրում:

3.3/1 Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) դասընթացների իրականացում. հող

Ժամանակակից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) կիրառմամբ հետբուհական մակարդակում կրթական ծրագրերի նպաստավոր բարեփոխումների իրականացման նպատակով ներդրված դասընթացը կիրականացվի դասախոսական կազմի համար, որը պատասխանատու կլինի դասընթացների բովանդակության և ուսումնական նյութերի մշակման համար: Հետևաբար, գործընկեր երկրի համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումը կիրականացվի եվրոպական գործընկերների կողմից ինտենսիվ դասընթացների միջոցով:

3.3/2 Աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) վերապատրաստման դասընթացների իրականացում. բնական ռեսուրսներ

Ժամանակակից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) կիրառմամբ հետբուհական մակարդակում կրթական ծրագրերի նպաստավոր բարեփոխումների իրականացման նպատակով ներդրված դասընթացը կիրականացվի դասախոսական կազմի համար, որը պատասխանատու կլինի դասընթացների բովանդակության և ուսումնական նյութերի մշակման համար: Հետևաբար, գործընկեր երկրի համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումը կիրականացվի եվրոպական գործընկերների կողմից ինտենսիվ դասընթացների միջոցով:

4.1 Որակի ապահովման ծրագիր․ մշակում և զարգացում

Որակի ապահովման ծրագիրը կստեղծվի նախագծի սկզբնական փուլում Բրյուսելի Վրիջ համալսարանի (ԲՎՀ) կողմից, որը նման հանձնարարականների սահմանման և իրականացման գործում մեծ փորձ ունի։ Նախագծի ընթացքում բոլոր գործընկերները կմասնակցեն ԲՎՀ-ի կողմից կազմակերպված որակի վերահսկման գործողություններին և հարցումներին։

4.2 Մշտադիտարկման այցեր գործընկեր երկրներ

Համակարգողը տարեկան մեկ անգամ կայցելի գործընկեր երկրներ: Այցերի ընթացքում կիրականացվեն հետևյալ գործողությունները.

 

● գործընկեր երկրից նախագծի գործունեության զարգացման և հնարավոր խնդիրների վերաբերյալ հետադարձ կապի և զեկույցների ապահովում,

● նախագծի իրականացման և տարածման վերաբերյալ կարծիքների հավաքագրման նպատակով ուսանողների և սոցիալական շահագրգիռ կողմերի հետ հանդիպում,

● գործընկերների փոխհարաբերությունների վերլուծություն և հաղորդակցման բացերի վերհանում,

● նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քննարկում և հնարավոր լուծումների ապահովում:

5.1 Նախագծի մեկնարկային հանդիպում

Մեկնարկային առաջին հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում, որը համատեղ կկազմակերպեն Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (ՂՇՏՃՊՀ) և Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարանը (KSMU)։

 

● Գործընկերների ներկայացում,

● Նախագծի առաջարկի վերանայում,

● Նախագծի կառավարման խմբի ձևավորում,

● Որակի հանձնաժողովի ձևավորում,

● Որակի ծրագրի նախագծի քննարկում,

● Առաջին տարվա աշխատանքային պլանի պատրաստում։

● GeoTAK- ի մասին (.pdf)

● GeoTAK- ի նկարագրություն (.pdf)

● Ֆինանսական տեղեկատվություն (.pdf)

● Նախագծի կառավարում (I) (.pdf)

5.2 Նախագծի ամենօրյա կառավարում

Նախագծի համակարգողն ապահովում է նախագծի բոլոր գործողությունների արդյունավետ կազմակերպումը, ֆինանսական միջոցների ըստ անհրաժեշտության փոխանցումը՝ բոլոր ծրագրված արդյունքներն ավարտին հացնելու նպատակով, գործընկերների՝ նախագծի իրականացման ընթացքում ծագած բոլոր պահանջների և կասկածների հետ կապված խնդիրների լուծումը։

5.3 Նախագծի կառավարման հանձնաժողովի հանդիպումներ

Նախագծի կառավարման հանձնաժողովն անցկացնում է ընդհանուր թվով հինգ հանդիպում՝ մեկ հանդիպում առաջին տարվա ընթացքում, երկու հանդիպում երկրորդ տարվա և երկու հանդիպում երրորդ տարվա ընթացքում։ Ծախսարդյունավետության նպատակով հանդիպումները ծրագրվում են նախագծի այլ գործողությունների հետ միասին (ինտենսիվ դասընթացներ և աշխատաժողովներ, որակի վերահսկողություն):

Գործընկերների տվյալներ (.pdf)

5.4 Անհատական հանդիպումներ տեսակոնֆերանսների միջոցով

Գործընկերների միջև կկազմակերպվեն անհատական տեսակոնֆերանսային հանդիպումներ՝ ի լրումն տարեկան հանդիպումների՝ քննարկելու նախագծի հատուկ ասպեկտները կամ կառավարման խնդիրները, որոնք կարող են հապճեպ լուծման կարիք ունենալ։

6.1 Նախագծի կայքը և սոցիալական ցանցեր

Կստեղծվի նախագծի երեք կայք։ Հիմնական կայքը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կողմից, երկրորդը՝ Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի (ՂՇՏՃՊՀ), և երրորդը՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) կողմից՝ փաստաթղթերի կառավարման համար։ Դրանք կապված կլինեն համապատասխան սոցիալական ցանցերին (Ֆեյսբուք, Թվիթեր․․․):

6.2 Ազգային հետազոտական հանգույցների (NRN), աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) առաջխաղացումը

Գործողություններ․

 

● Գործընկեր երկրներում նախագծի թվային և տպագիր գովազդային տեղեկատվական գրքույկների և բրոշյուրների տպագրություն առաջին տարվա ընթացքում։

● Գործընկեր երկրների կողմից NRN-GIT–ի առաջխաղացում՝ միջոցառումների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով:

● Առաջին տարվա վերջին ներգրավված բոլոր գործընկերների կողմից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) լաբորատորիաների առաջխաղացում բացման արարողությունների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով։

● Աշխատաժողովների գովազդում էլ․ փոստի, թվային հարթակի և կարճ նկարագրական թվային բորշյուրների միջոցով՝ թիրախավորելու շահագրգիռ կողմերին։

● Էլեկտրոնային տեխնիկական տեղեկատվական գրքույկների հրապարակում համացանցի միջոցով և տեղեկատվության տարածում: