Տեղական և տարածաշրջանային մակարդակներում հետազոտության և զարգացման կարիքների և հնարավորությունների հայտնաբերման նպատակով կիրականացվի վերլուծություն՝ (1) ոլորտին առնչվող նախորդ վերլուծության, փաստաթղթերի ու զեկույցների հավաքագրում, (2) հարցաշարերի մշակում և դրանց բաշխում երկու երկրներում համապատասխան շահագրգիռ կողմերի միջև, (3) տեղեկատվության և հետազոտության վերլուծություն՝ ուշադրությունը սևեռելով զարգացման կարիքների, առաջնահերթությունների և հնարավորությունների վրա, (4) արդյունքների ներգրավում գրավոր զեկույցում:
● Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Հայաստան) (.doc)
● Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Ղրղզստան) (.doc)
● Հարցաշարեր ուսանողների համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
● Հարցաշարեր շահագրգիռ կողմերի համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
- Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Հայաստան) (.doc)
- Խորհրդատվական խորհրդի կողմից առաջադրված անդամների ցուցակ (Ղրղզստան) (.doc)
- Հարցաշարեր ուսանողների համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
- Հարցաշարեր շահագրգիռ կողմերի համար՝ անգլերեն, ղրղզերեն, հայերեն: (.pdf)
Կկազմակերպվի տեղեկատվության տարածման երկու միջոցառում` մեկական յուրաքանչյուր գործընկեր երկրի համար՝ աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում տեղական և ազգային հետազոտությունների և զարգացման կարիքների վերլուծության և հարցման արդյունքների տարածման նպատակով: Միջոցառմանը կհրավիրվեն ուսուցիչներ, ղեկավարներ, ասպիրանտներ և տեղական շահագրգիռ անձինք:
Կստեղծվեն երկու Ազգային հետազոտական հանգույցներ (NRN) յուրաքանչյուր երկրում: Ազգային հետազոտական հանգույցները (NRN) ֆիզիկական հստակ տեղակայում չունեցող հետազոտական կենտրոններ են՝ միտված խթանելու
գործընկեր համալսարանների միջև համագործակցությունն աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) հետազոտության և զարգացման ոլորտում: Հիմնադրումից հետո կիրականացվի կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատակցի ընտրություն՝ խթանելու գաղափարների, գործողությունների, հետբուհական մակարդակի համատեղ թեզերի և այլնի փոխանակումը՝ ապահովելով Ազգային հետազոտական հանգույցների (NRN) կայունությունը:
Յուրաքանչյուր գործընկեր երկիր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) նորարարական ծրագրերի ոլորտներում նեգրավված ռազմավարական շահագրգիռ կողմերից կընտրի 10-ից 14 համապատասխան թեկնածու: Խորհրդում կներգրավվեն ներկայացուցիչներ կառավարման մարմիններից, գործակալություններից, GIT ոլորտից և բարձրագույն կրթության գործընկեր հաստատություններից ստանձված կառավարման հանձնարարություններով։ Խորհուրդը կանցկացնի տարեկան հանդիպումներ և գործընկեր երկրում կիրականացնի NRN-GIT ոլորտի խորհրդատվություն նախագծի ընթացքում և դրա ավարտից հետ:
Նոր աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) հետազոտությունը պահանջում է ժամանակակից գործնական կիրառման և նախածերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում, ինչպիսիք են մշակման և քարտեզագրման սարքակազմը (համակարգիչներ, սերվերներ և այլն) և պատկերների և այլ աշխարհատարածական տվյալների վերլուծության նպատակով ծրագրակազմ, այդ թվում՝ մասնագիտացված ֆոտոգրամետրական, ԱՏՀ (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ) և 3D արտացոլման ծրագրակազմ։
GIT-ի շրջանակներում հետազոտական և նորարարական լաբորատորիաների ստեղծում. (1) GIT լաբորատորիաների նախապես պատրաստում, (2) սարքավորումների տեղադրում և փորձարկում, (3) ԵՄ անձնակազմի և ուսանողների կողմից ծրագրակազմի կարճ վերապատրաստում, (4) բացման արարողությունների ծրագրում:
Ժամանակակից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) կիրառմամբ հետբուհական մակարդակում կրթական ծրագրերի նպաստավոր բարեփոխումների իրականացման նպատակով ներդրված դասընթացը կիրականացվի դասախոսական կազմի համար, որը պատասխանատու կլինի դասընթացների բովանդակության և ուսումնական նյութերի մշակման համար: Հետևաբար, գործընկեր երկրի համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումը կիրականացվի եվրոպական գործընկերների կողմից ինտենսիվ դասընթացների միջոցով:
Ժամանակակից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) կիրառմամբ հետբուհական մակարդակում կրթական ծրագրերի նպաստավոր բարեփոխումների իրականացման նպատակով ներդրված դասընթացը կիրականացվի դասախոսական կազմի համար, որը պատասխանատու կլինի դասընթացների բովանդակության և ուսումնական նյութերի մշակման համար: Հետևաբար, գործընկեր երկրի համալսարաններից դասախոսական կազմի վերապատրաստումը կիրականացվի եվրոպական գործընկերների կողմից ինտենսիվ դասընթացների միջոցով:
Որակի ապահովման ծրագիրը կստեղծվի նախագծի սկզբնական փուլում Բրյուսելի Վրիջ համալսարանի (ԲՎՀ) կողմից, որը նման հանձնարարականների սահմանման և իրականացման գործում մեծ փորձ ունի։ Նախագծի ընթացքում բոլոր գործընկերները կմասնակցեն ԲՎՀ-ի կողմից կազմակերպված որակի վերահսկման գործողություններին և հարցումներին։
Համակարգողը տարեկան մեկ անգամ կայցելի գործընկեր երկրներ: Այցերի ընթացքում կիրականացվեն հետևյալ գործողությունները.
● գործընկեր երկրից նախագծի գործունեության զարգացման և հնարավոր խնդիրների վերաբերյալ հետադարձ կապի և զեկույցների ապահովում,
● նախագծի իրականացման և տարածման վերաբերյալ կարծիքների հավաքագրման նպատակով ուսանողների և սոցիալական շահագրգիռ կողմերի հետ հանդիպում,
● գործընկերների փոխհարաբերությունների վերլուծություն և հաղորդակցման բացերի վերհանում,
● նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով քննարկում և հնարավոր լուծումների ապահովում:
Մեկնարկային առաջին հանդիպումը տեղի կունենա Բիշքեկում, որը համատեղ կկազմակերպեն Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանը (ՂՇՏՃՊՀ) և Ակադեմիկոս Ու. Ասանալիևի անվան Ղրղզստանի երկրաբանության, լեռնահանքային արդյունաբերության և բնական պաշարների զարգացման պետական համալսարանը (KSMU)։
● Գործընկերների ներկայացում,
● Նախագծի առաջարկի վերանայում,
● Նախագծի կառավարման խմբի ձևավորում,
● Որակի հանձնաժողովի ձևավորում,
● Որակի ծրագրի նախագծի քննարկում,
● Առաջին տարվա աշխատանքային պլանի պատրաստում։
● GeoTAK- ի մասին (.pdf)
● GeoTAK- ի նկարագրություն (.pdf)
● Ֆինանսական տեղեկատվություն (.pdf)
● Նախագծի կառավարում (I) (.pdf)
Նախագծի համակարգողն ապահովում է նախագծի բոլոր գործողությունների արդյունավետ կազմակերպումը, ֆինանսական միջոցների ըստ անհրաժեշտության փոխանցումը՝ բոլոր ծրագրված արդյունքներն ավարտին հացնելու նպատակով, գործընկերների՝ նախագծի իրականացման ընթացքում ծագած բոլոր պահանջների և կասկածների հետ կապված խնդիրների լուծումը։
Նախագծի կառավարման հանձնաժողովն անցկացնում է ընդհանուր թվով հինգ հանդիպում՝ մեկ հանդիպում առաջին տարվա ընթացքում, երկու հանդիպում երկրորդ տարվա և երկու հանդիպում երրորդ տարվա ընթացքում։ Ծախսարդյունավետության նպատակով հանդիպումները ծրագրվում են նախագծի այլ գործողությունների հետ միասին (ինտենսիվ դասընթացներ և աշխատաժողովներ, որակի վերահսկողություն):
Գործընկերների տվյալներ (.pdf)
Գործընկերների միջև կկազմակերպվեն անհատական տեսակոնֆերանսային հանդիպումներ՝ ի լրումն տարեկան հանդիպումների՝ քննարկելու նախագծի հատուկ ասպեկտները կամ կառավարման խնդիրները, որոնք կարող են հապճեպ լուծման կարիք ունենալ։
Կստեղծվի նախագծի երեք կայք։ Հիմնական կայքը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) կողմից, երկրորդը՝ Ղրղզստանի Ն․ Իսանովի անվան շինարարության, տրանսպորտի և ճարտարապետության պետական համալսարանի (ՂՇՏՃՊՀ), և երրորդը՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (ՎՊՀ) կողմից՝ փաստաթղթերի կառավարման համար։ Դրանք կապված կլինեն համապատասխան սոցիալական ցանցերին (Ֆեյսբուք, Թվիթեր․․․):
Գործողություններ․
● Գործընկեր երկրներում նախագծի թվային և տպագիր գովազդային տեղեկատվական գրքույկների և բրոշյուրների տպագրություն առաջին տարվա ընթացքում։
● Գործընկեր երկրների կողմից NRN-GIT–ի առաջխաղացում՝ միջոցառումների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով:
● Առաջին տարվա վերջին ներգրավված բոլոր գործընկերների կողմից աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) լաբորատորիաների առաջխաղացում բացման արարողությունների, տեղեկատվական գրքույկների, բրոշյուրների և զեկույցների միջոցով։
● Աշխատաժողովների գովազդում էլ․ փոստի, թվային հարթակի և կարճ նկարագրական թվային բորշյուրների միջոցով՝ թիրախավորելու շահագրգիռ կողմերին։
● Էլեկտրոնային տեխնիկական տեղեկատվական գրքույկների հրապարակում համացանցի միջոցով և տեղեկատվության տարածում: