ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՇԱՀԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սույն թվականի փետրվարի 28-ին ՃՇՀԱՀ-ում անցկացվեց «Էրազմուս+» նախագծերի տեղեկատվական օր ներքին և արտաքին շահակիցների համար: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որպես տարբեր կոնսորցիումների գործընկեր ներկայումս իրականացնում է հինգ Էրազմուս+ նախագծեր: ՃՇՀԱՀ Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց «Erasmus+» «Հայաստանում և Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում և հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի հիմնական հատկանիշները, նպատակները, խնդիրները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ձեռքբերումները:  Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Միջոցառմանը մասնակցում էին ՃՇՀԱՀ ղեկավար կազմը ի դեմս ռեկտոր Ե. Վարդանյանի։ Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վ.Եդոյանն ընդգծեց «Էրազմուս+» նախագծերի կարևորությունը ՃՇՀԱՀ զարգացման և դրա ուսումնական ծրագրերի արդիականացման համար։ ՃՇՀԱՀ ռեկտոր պարոն Ե.Վարդանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին միջոցառմանը մասնակցելու և ՃՇՀԱՀ «Էրազմուս+» նախագծերին իրենց ներդրումն ունենալու համար:

Կից ներկայացված է  օրակարգը և զեկույցը:

IMG_1655

Leave a Reply

Your email address will not be published.