ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎՆԵՐ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՎ ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2023թ․ հունիսի 1-9-ը GeoTAK նախագծի Ղրղզստանի գործընկեր համասարանններում (Օշի տեխնիկական համալսարան, Ղրղզստանի տեխնիկական համալսարան) տեղի ունեցան աշխատաժողովներ, վերապատրաստման դասընթացներ և դաշտային աշխատանքներ, որոնց ՃՇՀԱՀ-ից մասնակցում էին GeoTAK նախագծի թիմի անդամներ՝ ինժեներական գեոդեզիայի ամբիոնի դասախոսներ Նարինե Հարությունյանը, Անի Հակոբյանը և Ջրային համակարգերի, հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի ամբիոնի դասախոս Ստեփան Խաչատրյանը:

Վերապատրաստման դասընթացների ժամանակ եվրոպական գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները ներկայացրել են ծրագրային փաթեթներ, որոնք կարող են կիրառվել տարածական տվյալների հավաքագրման և կառավարման ժամանակ։

Աշխատաժողովների ընթացքում գործընկեր համալսարանները ներկայացրել են համատեղ հետբուհական կրթական ծրագրում ընդգրկված առարկայական ծրագրերի բովանդակությունը։ Քննարկվել են հետբուհական ծրագրի դիմորդների ընդունելության, ծրագրի իրականացման վերաբերյալ կազմակերպչական և բովանդակային հարցեր։

Մասնակիցներն այցելել են նաև Իսիկ-Կուլ լիճ, հարակից տարածքներում իրականացրել են նաև դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում ստացված տվյալերը այնուհետև մշակվել և վերլուծվել են լսարանային աշխատանքների ժամանակ։